Ձմեռային անուրջներ Ֆիլհարմոնիկից
Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի մամուլի ասուլիսից և այս տարում 2011-ից ոչ պակաս բուռն երաժշտական տարի ապահովելու խոստումներից հետո կայացավ վաստակավոր կոլեկտիվի այս տարվա առաջին համերգը:
Ծրագրում ներառված էր Շումանի դաշնամուրի կոնցերտը և թիվ 1 սիմֆոնիան: Սակայն Ֆիլհարմոնիկի հանդիսատեսին անակնկալ էր սպասվում. Հենց սկզբում հայտարարվեց, որ նախ կկատարվի Շումանի «Մանֆրեդի» նախերգանքը:
Անցած տարվա վերջին հանդիսատեսին տպավորել էր մեկ այլ անակնկալ, երբ «Մարդուկ-ջարդուկի» ավանդական տոնական կատարման ժամանակ մաեստրո Թոփչյանը բեմ էր դուրս եկել Ձմեռ պապի գլխարկով:
Շումանի հաջորդ` ծրագրված գործը` դաշնամուրային կոնցերտը, նվագախումբը կատարեց երիտասարդ դաշնակահարուհի Մարիանա Ուզանկիչյանի հետ: Շուման Ֆիլհարմոնիկի ելույթներին կարծես թե այնքան էլ հաճախ չի հնչում, ի տարբերություն Չայկովսկու: Դիրիժորական մաներայի առումով առավել եռանդուն էր հանդես գալիս նաև մաեստրո Թոփչյանը` խմբավարական հարթակից:
Մեծ ոգևորությամբ ընդունվեց Չայկովսկու թիվ 1 սիմֆոնիայի` նաև «Ձմռան անուրջներ» անունով հայտնի երկի կատարումը:
Ֆիլհարմոնիկի առաջիկա ամենաքննարկվող համերգը սպասվում է փետրվարի 11-ին, որին կմասնակցի նաև անվանի ջութակահար Նիկոլայ Մադոյանը:










