Մոսկվացի բանկիրից 6 վայրկյանում 320 հազար դոլար են հափշտակել
Մոսկվայի Эсидбанк-ի փոխնախագահ Ալի Կաջաևից ավազակները 320 հազար դոլար գումար են հափշտակել, իսկ դրա համար նրանցից պահանջվել է ռեկորդային 6 վայրկյան, հայտնում է lifenews.ru-ն:
Մինչև քննիչները ուսումնասիրում են բանկի թալանման կադրերը` սեփական նկատառումներով, լրագրողները, որոնց տրամադրության տակ ևս հայտնվել է կողոպուտի տեսանյութը, հաշվել են, որ այդ գործողությունն իրականացնելու համար նրանցից պահանջվել է 6 վայրկյան: Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ նույնիսկ տեսախցիկի արձանագրածն է շատ աղոտ:
Հայտնի է, որ կողոպտիչները Կաջաևին դարանակալել են բանկի մոտ, երբ նա թիկնապահի հետ, մոտեցել է իր սև «Մերսեդեսով», նրանց վրա հարձակվել են և հափշտակել գումարը, որը գտնվել է թիկնապահի ձեռքում:









