Մահացել է «Ինն ու կես շաբաթ» ֆիլմի ռեժիսոր Զալման Քինգը

11:58 • 04.02.12

Միացյալ Նահանգներում` Սանտա Մոնիկայի իր տանը, 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռեժիսոր և պրոդյուսեր Զալման Քինգը: Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, Քինգն առավել հայտնի է դարձել «Ինն ու կես շաբաթ» ֆիլմից հետո, որտեղ նա նաև ֆիլմի սցենարիստն է ու պրոդյուսերը:

Ռեժիսորը մահացել է ուրբաթ առավոտյան, քաղցկեղից, որի դեմ պայքարում էր վերջին վեց տարվա ընթացքում:

 Քինգը ֆիլմեր սկսել է նկարահանել 1980-ական թվականներից: Նրան հեղինակություն են բերել նաև «Վայրի խոլորձ» (1990), «Երկու լուսինների միաձուլումը» (1988) ֆիլմերը և «Կարմիր կոշիկի օրագրերը» հեռուստասերիալը: