ԱԺ գարնանային նստաշրջանը սկսվեց ինտրիգով
Այսօր Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին նիստին ԱԺ-ն մերժեց կառավարության ներկայացրեց «Ֆինանսական գործառնությունների սահմանափակման մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով 3 մլն-ից ավելի կանխիկ դրամական գործարքների դեպքում դրանք պետք է կատարվեն բանկերի միջոցով: Օրինագիծը տապալվեց, քանի որ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչ ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, իսկ ՀՅԴ-ն քվեարկեց ձեռնպահ: Չնայած դրան, հանրապետական պատգամավորները՝ միջանցքում ՀՅԴ խմբակցության անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանին իրենց դժգոհությունը հայտնեցին՝ ասելով, թե դաշնակցությունը տապալեց օրենքի նախագծի ընդունումը: «Ով դեմ է այս օրենքի նախագծին, նա կողմ է կոռուպցիային»,- քվեարկություններից առաջ իրենց ելույթներում նշեցին հանրապետական պատգամավորները: Հիշեցնենք, որ կառավարությունը նման դեպքում օրենքի նախագիծը լրամշակված նորից կարող է ներկայացնել ԱԺ կամ օրենքսդրական նախաձեռնությամբ հանդես չգալ:
Նստաշրջանի մեկնարկից առաջ էլ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կրկին հանդես եկավ Հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ մեծ նստաշրջանի օրակարգից հանելու առաջարկությամբ: Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները մինչ օրս գտնվում են ԱԺ-ի մեծ նստաշրջանի օրակարգում: Նրան ի պատասխան՝ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կրկնեց իր նախորդի՝ Հովիկ Աբրահամյանի այն հիշեցումը, թե հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրավասության ներքո: Անձամբ Նիկոյանը կարծում է, որ արձանագրությունների մեծ նստաշրջան օրակարգում մնալը կնպաստի ՀՀ-ի միջազգային վարկին և հեղինակությանը: Այսօր ԱԺ-ում քննարկվեցին նաև այլ հարցեր:
Այսօր ԱԺ-ում մեկ այլ նախագծի քննարկման ժամանակ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ 2012թ. ընթացքում ՀՀ-ում գազի սակագնի բարձրացում չի նախատեսվում:









