Պարզունակ կլինի «Ազատ դեմոկարտներ»-ին ներկայացնել որպես ԱՄՆ հերթական նախագիծ

16:27 • 06.02.12

«Ազատ դեմոկարտներ» կուսակցությունն ամերիկյան հերթական ծրագիր չէ և նման մոտեցումը պարունակ է, այսօր լրագորղների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Ոչ ես եմ դատավոր և ոչ էլ դուք, հանրությունն է դատում: Չի կարելի անձնական համոզմունքը որպես փաստ ներկայացնել»,- ասաց նա:

Քոքոբելյանը չի կարծում, որ ԱՄՆ դեսպանի` իրենց կուսակցության գրասենյակ այցելությունից կարելի է նման կարծիք կազմել:
« Շնորհարակալ եմ ԱՄՆ դեսպանին այցելության համար: Մենք ընդունելի և հասկանալի ենք ավելի լայն քաղաքական շրջանակների համար»,- նշեց նա և ավելացրեց, որ յուրքանչյուր քաղաքական ուժի վարած քաղաքականությունը պետք է նպաստի հարաբերությունների տարբեր ձևաչափերի ստեղծմանը:

Խաչատուր Քոքոբելյանը նաև նշեց, որ «Հայոց համազգային շարժում» կուսակցությունից ինքը դուսր է եկել ոչ թե այն պատճառով, ո ՀՀՇ-ն համագործակել է ԱՄՆ-ի հետ, այլ քաղաքական տարբեր մոտեցումների պատճառով:

«Ես հպարտ եմ իմ անցած ճանապարհով: ՀՀՇ-ից հեռանալու պատճառն այն էր, որ չենք ուզեցել, որ այնտեղ տեղի ունենան վայրիվերումներ»,- բացատրեց նա: