Կոմիում 17-ամյա տղան ոչնչացրել է հարևանի ընտանիքը` նախանձից դրդված

17:47 • 06.02.12

Կոմիի հանրապետությունում ոստիկանությունը ձերբակալել է  17-ամյա Եվգենի Բաժուկովին, ով կասկածվում է հարևանների սպանության մեջ: Տղան նախանձից դրդված սպանել է մի ամբողջ ընտանիքի, այդ թվում երեխային, գրում է Life News-ը:

Մահացածների մարմինները հայտնաբերվել են նրանց տան հրդեհը մարելուց հետո:

Հարբեցող ծնողների որդի Բաժուկովը պատմել է, որ միշտ էլ ատել է հարևանի 10-ամյա որդուն և նրա ծնողներին, քանի որ նրանք «չափազանց լավ էին ապրում»:

Հերթական վիճաբանության ժամանակ Բաժուկովը վերցրել է երկաթյա ձողը և մտել հարևանների տուն: Նախ նա սպանում է 48-ամյա կնոջը, այնուհետ երեխային, իսկ երբ տուն է մտել տան տղամարդը, տղան երկաթյա ձողով և դանակով մի քանի անգամ հարվածել է նաև նրան:

Այնուհետ հանցագործը հանգիստ գնում է քնելու: Տղան խոստովանել է իր մեղքը և չի էլ փոշմանել կատարածի համար: