Բուլղարիայում քանդված ամբարտակը գյուղ է հեղեղել
Բուլղարիայի Բիսեր գյուղը ջրի տակ է անցել` Իվանովո ջրամբարի ամբարտակի մասնակի փլուզման պատճառով, գրում է vz.ru-ն:
1000 բնակիչ ունեցող գյուղում արտակարգ իրավիճակ է մտցվել: Դեպքի վայրում աշխատում են երկու ուղղաթիռ : Փրկարար աշխատանքներին մասնակցում են նաև 5 ջրասուզակներ:
Տուժածների և զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Այս պահին գյուղից տարհանել են 35 մարդու: Դեպքի վայր են ուղևորվում վարչապետ Բոյկո Բորիսովը, ՆԳ նախարար Ցվետան Ցվետանովան, ինչպես նաև Կարմիր խաչի կամավորականներ:









