Աբխազիայում ռումինական բեռնանավ է վթարի ենթարկվել
Աբխազիայի Պիցունդա քաղաքի ծովափին վթարի է ենթարկվել Ռումինական Midia 24 բեռնանավը` տեղեկացնում է աբխազիական Апсныпресс լրատավականը, հավելելով, որ նավում` Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի շինարարական աշխատանքների համար նախատեսված շինանյութ է եղել:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ի գիշերը, սակայն այդ մասին տեղեկացվել է միայն այսօր:
Փոթորիկը պոկել է բեռնանավի խարիսխն ու այն ափ նետել: Նավում գտնվել է Ռումինիայի 5 քաղաքացի, սակայն նրանցից ոչ ոք չի տուժել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` նավի անձնակազմն այժմ սպասում է ռուսական կողմի ներկայացուցիչներին, ովքեր վարձակալել են նավը:









