Կատուն տանտերերին փակել է պատշգամբում`11 աստիճան ցրտին
Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում կատուն տանտերերին փակել է պաշգամբում, գրում է SpickMich-ը:
Հավանաբար կատուն թռել է պատշգամբի դռան բռնակի վրա և պատահաբար փակել դուռը: Դեպքի ժամանակ դրսում եղել է 11 աստիճան ցուրտ:
Տերերը ինքնուրույն չեն կարողացել բացել դուռը և բնակարան մտնել: Բարեբախտաբար նրանց նկատել է հարևանը, ով և ոստիկանություն է դիմել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությանը և հրշեջ ծառայության աշխատակիցներին մոտ մեկ ժամ է պահանջվել տղամարդուն և կնոջը պատշգամբից դուրս բերելու համար:









