Չավեսը կաջակցի Արգենտինային` Մեծ Բրիտանիայի հետ բախման դեպքում

16:34 • 06.02.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ հանդես կգա Արգենտինայի կողմից` Ֆոլկլենդյան կզղիներում Մեծ Բրիտանիայի հետ ռազմական առճակատման դեպքում:

«Վենեսուելան թեև հզոր տերություն չէ, բայց իմպերիալիստների ագրեսիայի դեմ պայքարելու կամք և որոշ քանակությամբ զորք մենք ունենք», - ասել է Չավեսը, գրում է BBC-ն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան Հարավային Ատլանտիկա էր ուղարկել Dauntless նորագույն կործանիչ, ինչպես նաև մտադիր է այնտեղ ուղարկել մեկ միջուկային սուզանավ: Բացի այդ, օրերս Ֆոլկլենդյան կղզիներ էր մեկնել Արքայազն Ուիլյամը, ով 6 շաբաթ կծառայի ռազմական ուղղաթիռի օդաչու:

Հավելենք, որ Ֆոլկլենդյան կղզիների պատճառով Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական ընդհարում է տեղի ունեցել դեռ 1982 թ-ին: