Ուկրաինայում արքայախնձորի մեջ 38կգ թմրանյութ է հայտնաբերվել

17:10 • 06.02.12

Ուկրաինայի պետական մաքսային ու անվտանգության ծառայությունների աշխատակիցները արքայախնձորների միջից 38կգ կոկաին տեսակի թմրանյութ են հայտնաբերել, տեղեկացնում է korrespondent.net լրատվական կայքը: Թմրանյութի գինը մոտ 7,5 միլիոն դոլար է կազմում:  

Թմրանյութը ջրային ճանապարհով տեղափոխվել է Կոստա Ռիկայից: Ինչպես հավաստիացնում են մաքսատան աշխատակիցները` արքայախնձորների մեջ, պարաֆինի միջոցով ամրացված թմրանյութը, առանց ռենտգենային սարքի գործածման, հնարավոր չէր լինի բացահայտել:

Ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում, թմրանութի մաքսանենգության կասկածանքով ձերբակալվել են Ուկրաինայի 3 և Մոլդովայի 2 քաղաքացի: