«Կոնվերս բանկի» կազմակերպած «Շանս» ակցիայի 6 ավանդատու շահել են 1 մլն դրամ

17:54 • 06.02.12

Փետրվարի 4-ին, «Կոնվերս բանկումե կայացած վիճակահանության միջոցով տեղի ունեցած երկրորդ խաղարկության արդյունքում, մեկ մլն. դրամ ֆոնդը շահել են բանկի 6 ավանդատու, որոնցից մեկը` 750 000 դրամ, մյուսները` 50 000-ական դրամ: Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, խաղարկությանը մասնակցել են «Շանս» նոր ժամկետային ավանդի ակցիայի մեկնարկից, մայիսից մինչև սեպտեմբերի 30-ը, ներդրած 251 ավանդատու: Առաջին խաղարկությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին, որին մասնակցել էին 46 ավանդատու:

Բանկից հիշեցնում են, որ ՙՇանս՚ ժամկետային ավանդն էապես տարբերվում է մինչ այժմ բանկում գործող ավանդատեսակներից: Առանձնահատկությունն այն է, որ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածում եռամսյակը մեկ անգամ ավանդատուների միջև վիճակահանության միջոցով անցկացվում է խաղարկություն: Ընդ որում, այս խաղարկությանը մասնակցած յուրաքանչյուր 50 000 դրամ ավանդը շարունակելու է մասնակցել հետագա բոլոր խաղարկություններին` մինչև ավանդի ժամկետի ավարտը: Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 36 ամիս ժամկետով: Նվազագույն գումարը` ընդամենը 50 հազար ՀՀ դրամ: Յուրաքանչյուր խաղարկության արդյունքում կշահեն 6 ավանդատու, իսկ շահումային ֆոնդը կարող է կազմել 1 մլն դրամից ավելի գումար:

Բանկից տեղեկացնում են նաև, որ մայիսից մինչ օրս նշյալ ակցիայով գումարներ են ներդրել շուրջ 718 ավանդատու: