Եվրոպական կենտրոնական բանկը վերացնում է բանկային գաղտնիքը

15:14 • 06.02.12

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) մտադիր է վարկային կազմակերպությունների` իրենց վարկառուների հետ աշխատանքում նոր աշխատանքային կանոններ մտցնել: Ինչպես հաղորդում է vestifinance.ru-ն, գլխավոր փոփոխությունը բանկային գաղտնիքի փաստացի լուծարումը կլինի:

Մինչև վերջին ժամանակներս եվրոպական բանկերն իրենց հաճախորդներին երաշխավորում էին անձնական տվյալների և վարկերի չափի մասին տեղեկությունների գաղտնիություն:

Տվյալների բազային մատչելիություն ունեն միայն այլ բանկերը, պետական օրգանները: Սակայն ԵԿԲ-ն ենթադրում է, որ վերջին ժամանակներում բնակչությանը տրված վարկերի զգալի ավելացման պարագայում բանկային հատվածում հավասարակշռության խախտման սպառնալիք է առաջանում:

Այսպես, նոր կանոնակարգը, որը կգործարկվի արդեն այս ամառ, կպարտավորեցնի Եվրամիության բոլոր բանկերին ԵԿԲ-ին փոխանցել իրենց վարկառուների մասին տեղեկությունները, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող, համապատասխան վճարի դեպքում, կարողանա ստանալ լիարժեք տեղեկություններ այս կամ այն ընկերության պարտատերերի մասին: