Դատարանը մերժում է Վարդգես Գասպարիի միջնորդությունը
Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց Վարդգես Գասպարիի կողմից դատախազին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատավորն իր որոշումը հրապարակեց 1 ժամ 25 րոպե ուշացումով:
Նշենք, որ այսօր Վարդգես Գասպարիի գործով դատական նիստում վերջինս դատավորին բացարկի միջնորդություն էր ներկայացրել` ասելով, որ դատախազ Արմեն Աֆանդյանը կողմնակալ է եղել:
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը տեղափոխվեց փետրվարի 16-ին:
Գասպարիի դատապաշտպան Ռոբերտ Ռևազյանը լրագողների հետ զրույցում դատավորի այս որոշումն անակնակալ չհամարեց: Սակայն թե ինչի հիման վրա է նա այդ որոշումը կայացրել, պաշտպանը խոստացավ մանրամասնել ավելի ուշ, երբ դատավորը գրավոր կներկայացնի մերժման հիմքերը:
Հիշեցնենք, որ 2011թ-ի հոկտեմբերի 20-ին կառավարության շենքի մոտ տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում Գասպարին այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դեմ առ դեմ ասել էր. «Սարգսյան, խուլիգան, հանցագործ»:









