Պորտուգալիայում վրացիներ են ձերբակալվել

13:46 • 06.02.12

Պորտուգալական Պարիյա դե Ռոշա քաղաքում վնասազերծվել է չորս անձանցից բաղկացած հանցախումբ: Ինչպես հաղորդում է վրացական Грузия-online-ը, 30-40 տարեկան հանցագործներից երկուսը վրացի են, մեկը` ուկրաինացի, իսկ մյուսի ազգային պատկանելության մասին չի նշվում:

Հանցախումբը հիմնականում զբաղվել է բնակարանային գողություններով: Ձերբակալման պահին, նրանց մոտ հայտնաբերվել է գողոնի մի մասը, ինչպես նաև այն «պարագաները», որոնցով նրանք կոտրում էին դռների կողպեքները:

Նրանք կկանգնեն դատարանի առջև: