ԳԹԿ-ի տնօրենի պաշտոնն իջեցվել է սեփական դիմումի համաձայն
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ազատվել է պաշտոնից, սեփական դիմումի համաձայն: Այս մասին Tert.am-ին ասաց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Ըստ նրա՝ Գուրգեն Խաչատրյանն անցել է իր նախկին պարտականությունների կատարմանը և նշանակվել որպես ԳԹԿ-ի Առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության բաժնի պետ:
ԳԹԿ-ի տնօրենի պաշտոնը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանի համաձայն՝ ժամանակավոր կկատարի ԳԹԿ փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը:
Ի դեպ, Գայանե Մանուկյանը արդեն նախկին տնօրենի այս որոշումը անականկալ չհամարեց, քանի որ Գուրգեն Խաչատրյանը տարեվերջյան ասուլիսում հայտարարել էր, որ, առաջարկություն է ստացել ստանձնելու թիվ 2-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: «Երկու պաշտոններն էլ նա համատեղել չի ցանկացել, հաշվի առնելով, որ դրանք խիստ պատասխանատու են»,- ասաց Գայանե Մանուկյանը:









