Հաքերային հարձակում Սամբոյի ֆեդերացիայի կայքի վրա. կասկածվում են ադրբեջանցիները

17:56 • 06.02.12

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան այսօր հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական sambօ.am կայքը:

Կայքը պատրաստող և շահագործող «Ալտեզա», ընկերության մասնագետների` ադրբեջանցիների հաքերների ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր այդ պետության դրոշը:

Սա համանման երրոդ դեպքն է:

Այժմ ընթանում են կայքի վերականգման և վերագործարկման աշխատանքները:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայցում է բոլոր այցելուների ներողամտությունը: