Մշակույթի գերակա խնդիրներն այս տարի 4-ն են. Հասմիկ Պողոսյան
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այսօր լրագրողների հետ համդիպմանն ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունը 2012-ի համար ունի չորս գերակա խնդիր:
Առաջինը, ըստ նրա, հայ գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումներն են: Նախարար Պողոսյանի խոսքով` կվերանորոգվի Մատենադարանի հին շենքը և ազգային գրադարանը:
Երկրորդ գերակա խնդիրը գրադարանային զարգացումն է լինելու: Այս տարի ամբղջովին կավարտվի 13 գրադարանների հիմնանորգումը և մասնագետների վերապատրաստումը: Պողոսյանը վստահեցրեց, որ գրադարաններին առհասարակ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու:
Երրորդ առաջնահերթությունը լինելու է անցումը դեպի էլեկտրոնային համակարգին: Կլինեն ծրագրեր խոցելի խմբերի համար, կբացվի երկու վիրտուալ թանգարան, մեկը գորգի թանգարան է լինելու, մյուսը` գրքի: Այս տարի կկազմակերպվի նաև համերգային տոսմերի էլեկտրոնային վաճառք:
Չորրորդ առաջնահերթ խնդիրը, Հասմիկ Պողոսյանի, հուշարձանների վերականգնումն է լինելու: Կատարվելու են տարբեր աշխատանքներ, վերանորոգվելու են Վարագա վանքը և Ծովինար Գյուղի եկեղեցին: Արդեն պայմանավորվածություն կա նաև Հովհաննես Իմաստասեր Օձնեցի եկեղեցու վերանորոգման խնդրի շուրջ:









