Իրանում արգելել են «Սիմփսոններ» տիկնիկների վաճառքը
Իրանում արգելել են «Սիփսոններ» մուլտսերիալի հերոսների տիկնիկների վաճառքը, գրում է Associated Press-ը:
Մանկության և պատանեկության մտավոր զարգացման պետական ինստիտուտի ներկայացուցչի խոսքով` իրանցիները չեն ցանկանում գովազդել արևմտյան մշակույթի արտադրությունը: Նա նաև շեշտել է որ Իրանում արգելված է ցանկացած տիկինի վաճառք, որը մեծերին կամ փոքրերին կներկայացնի«տարբերվող սեռական կերպարներ»:
Թեկնածուների ցուցակում են եղել նաև «Սուպերմենի» և «Սարդ մարդու» տիկնիկների վաճառքի արգելումը, սակայն իշխանությունը որոշել է չարգելել դրանց վաճառքը, քանի որ դրանք «օգնում են ընկճվածներին»:
1996 թ.-ին Մանկության և պատանեկության մտավոր զարգացման պետական ինստիտուտը հանգել էր այն եզրակացության, որ «Բարբի» տիկնիկը չի համապատասխանբում երկրի ավանդույթներին, սակայն պաշտոնապես դրանց վաճառքն արգելվեց միայն 2012 թ. հունվարին:
Իրանում Արևմուտքի մշակութային ազդեցության դեմ պայքարը սկսվել էր 1979 թ., երբ երկրում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխություն: Այդ ժամանակից սկսած Իրանում սահմանափակումներ են մտցվել երաժշտության, կինոյի և այլ «վնասակար» ոլորտների վրա:









