Նախագահների` Սոչիի հանդիպումը քայլ է դեպի խաղաղություն. Ֆիլիպ Լեֆորտ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը ժամանել է Բաքու:
Ժամանելուց հետո նա լրագրողներին հայտնել է, որ հանդիպումներ է ունենալու երկրի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, իսկ բանակցությունների հիմնական թեմաները Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների վերջին եռակողմ հանդիպման արդյունքներն են, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու «Արևելյան գործընկերություն» ծրագրի իրականացումն է:
«Եվրամիությունը` Սոչիի հանդիպումը դիտում է, որպես քայլ դեպի խաղաղությունը: Հույս ունենք, որ նման հանդիպումները կշարունակվեն նաև ապագայում», - ասել է եվրոպացի պաշտոնյան:









