Գտնվել են 95 մլն տարվա կոկորդիլոսի ոսկորներ

12:15 • 06.02.12

ԱՄՆ-ի Միսուրիի համալսարանի հնէաբանները 95 մլն տարվա կոկորդիլոսի ոսկորներ են գտել` տեղեկացնում է Fox News-ը:

Գիտնականների հավաստմամբ` գտածոն համարվում է ներկայիս կոկորդիլոսների նախահայրը: Կոկորդիլոսի գանգի վրա հայտնաբերված հաստ պաշտպանիչ շերտի շնորհիվ այն անվանվել է  «վահանաձև կոկորդիլոս»:

Այս բացահայտումը կօգնի մասնագետներին ավելի լիարժեք պատկերացում կազմել կոկորդիլոսների էվոլյուցիայի մասին:

 

Գտնվել են 95 մլն տարվա կոկորդիլոսի ոսկորներ