Օբամայի տատիկը վթարի է ենթարկվել
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 91-ամյա խորթ տատիկը ավտոպատահարի արդյունքում տեղափոխվել է հիվանդանոց` տեղեկացնում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր, երբ Սարա Օբաման Նայրոբիից ուղևորվել է Քենիայի արևմտյան մասում գտնվող Կոգելո գյուղը:
Ճանապարհի կեսին, վարորդի անուշադրության պատճառով մեքենան շրջվել է: Ինչպես նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում` կնոջ կյանքին վտանք չի սպառնում:
Տեղեկացնենք, որ Սարան Օբամայի պապիկի երկրորդ կինն է, սակայն ԱՄՆ-ի նախագահն իր հիշատակություններում նրան տատիկ է անվանում:









