Ամերիկացիները պարզել են, որ ճարպակալումը վարակ է

22:06 • 06.02.12

Ամերիկացի գիտնականները ճարպակալման զարգացումը կապել են աղիքային միկրոֆլորայի կազմի խաթարման հետ, այս մասին հաղորդում է Medical Xpress-ը:

Հետազոտությունը անցկացրել է Յելի համալսարանի բժշկական դպրոցի (Yale School of Medicine) գիտական խումբը` Ռիչարդ Ֆլավելի (Richard A. Flavell) ղեկավարությամբ: Հետազոտվել են ինֆլամմասոմայի սպիտակուցային կոմպլեքսները, որոնք միկրոբների հետ շփման ժամանակ բորբոքային ռեակցիա են խթանում:

Գիտնականները բացահայտել են, որ 2 տեսակ ինֆլամմասոմների բացակայությունը մկների մոտ դիսբակտերիոզ է առաջացնում, ինչի հետևանքով հաճախ մկների մոտ ճարպակալմամբ զուգորդվող լյարդի ոչ ալկոհոլային դեգեներացիա է զարգանում:

Հետազոտությունը բացահայտել է մեկ այլ հետաքրքրական փաստ: Պարզվել է, որ մկները դիսբակտերիոզով վարակում են նաև առողջ կրծողներին: Ստացվում է, որ ճարպակալման հակվածությունը վարակման միջոցով փոխանցվում է նախկինում առողջ մկներին:

Գիտնականները պնդում են, որ հակաբիոտիկային թերապիան վերականգնել է մկների նորմալ միկրոֆլորան և կանգնեցրել է լյարդի դեգեներացիայի ընթացքը:
 

Ամերիկացիները պարզել են, որ ճարպակալումը վարակ է