Մենք մի օր կգանք դրան. Պուտինը «Գազպրոմ»-ի սեփականաշնորհման մասին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը չի բացառել ռուսական գազային մենաշնորհային «Գազպրոմ» ընկերության սեփականաշնորհումը: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին վարչապետն ասել է քաղաքագետների հետ հանդիպմանը:
«Մի օր մենք գրեթե ամբողջությամբ սեփականաշնորհել էինք «Գազպրոմ»-ը, և ձեր խոնարհ ծառան վերադարձրեց պետության հսկողությունն ընկերության նկատմամբ: Սա առանձին քննարկման թեմա է, բայց մի օր մենք կհասնենք նրան, որ «Գազպրոմ»-ն աշխատի այլ ռեժիմով»,- ասել է Պուտինը:
Ըստ նրա` «Գազպրոմ»-ի և այլ խոշոր էներգետիկ ընկերությունների սեփականաշնորհումը, ներառյալ` «Ռոսնեֆտ»- ի, անհրաժեշտ է ապագայում, այլ ոչ` հիմա:









