Վրաստանում 50 տարվա մեջ առաջին անգամ սառել է Կուրը
Վրաստանի Մցխեթա քաղաքում Կուր գետը 50 տարվա մեջ առաջին անգամ պատվել է սառույցով` տեղեկացնում է newsgeorgia.ru լրատվական կայքը, նշելով որ սառույցի հաստությունը մի քանի սանտիմետր է կազմում:
Նշվում է, որ սառցակալման պատճառ է դարձել հունվարի կեսերին Վրաստանում սկսված սառնամանիքը: Օթերևութաբանների կանխատեսմամբ` փետրվարի 6-ին երկրում տեղումներ չեն լինի, սակայն շաբաթվա կեսից կրկին Վրաստանի երկնքում կգերիշխեն ձյունն ու մառախուղը:









