Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը լքել է իր պաշտոն և պաշտոնանկ արել կառավարությունը մի քանի շաբաթ շարունակ զանգվածային բոքոքի ակցիաներից հետո` կիրառվող տնտեսության դաժան չափանիշների դեմ, գրում է Reuters-ը:
«Սա կարևոր քաղաքական որոշումների կայացման շրջան է: Այդ պատճառով էլ որոշում եմ կայացրել հեռանալ կառավարությունից», - ասել է Բոկը:
Այս տարվա վերջում Ռումինիայում կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ:
Երկրում բողոքի ակցիաները սկսվել էին դեռ հունվարի 12-ից`պահանջելով կառավարության և երկրի նախագահի հրաժարականը:
Հավելենք, որ հրաժարականի և կառավարության արձակման մասին որոշումը ուժի մեջ է մտնում անհապաղ:









