Ռուսաստանի հայերը աջակցում են Պուտինին (տեսանյութ)
Պուտինի նախընտրական շտաբի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայկական համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ քվեարկելու են Պուտինի օգտին, այս մասին հաղորդում է LIFE NEWS-ը:
Ստանիսլավ Գովորուխինը Ռուսաստանի հայերի միության, հայ խոշոր գործարարների և հայ երիտասարդների հետ խորհրդակցություն է անցկացրել:
Վ. Պուտինի նախընտրական շտաբում հավաքվել են Ռուսաստանի հայ համայնքի ամենաճանաչված ներկայացուցիչները, և նրանք միաձայն հայտարարել են, որ ապագա ընտրություններին իրենց ձայն տալու են ներկայիս վարչապետին:
Իր հերթին, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշել է, որ Պուտինի վարած ազգային քաղաքականությունը մեծապես նպաստում է բազմազգ պետության զարգացմանը:









