Ոնց կուսակցությունը կորոշի. Սաշիկ Սարգսյան
ԱԺ Հանրապետական պատգամավոր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը Tert.am-ի այն հարցին ի պատասխան, թե առաջադրվելու՞ է ԱԺ մեծամասնական ընտրակարգով , պատասխանեց. «Ոնց կուսակցությունը կորոշի»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պատգամավոր եղբայրը պատգամավոր է դարձել Սյունիքի թիվ 37 մեծամասնական ընտրատարածքից: Նշենք նաև, որ մամուլում ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սաշիկ Սարգսյանին այս անգամ փոխարինելու է նրա մյուս ԵՊՀ Աստվածաբանության ֆակուկտետի ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը, ով այս մասին լուրերը հերքել էր Tert.am-ի հետ զրույցում:









