«Ինքն ա էդ, իր ոճը». Սիլվա Համբարձումյանը` Սուրիկ Խաչատրյանի մասին
Գործարար Սիլվա Համբարձումյանը, ծանոթանալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին վերագրվող սկանդալային հեռախոսազրույցի շուրջ պարզաբանումներին, հայտարարել է, որ դա «իր ոճն է»:
«Ինքն ա էդ, իր ոճը»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց Սիլվա Համբարձումյանը և ներկայացրեց, թե հետագայում ինչ այլ սցենարներ կարող են լինել: «Կհերքի, կհերքի, մի օր էլ, երբ ապացույցները իրեն ցույց տան, կասի, որ հա, եղել է և որ ինքը զղջում է»:
Հիշեցնենք, որ այսօր Սուրեն Խաչատրյանը Tert.am-ին հայտնել է, որ ինքը նման հարցազրույց չի ունեցել և ավելացրել, որ հանձնարարել է բջջային կապի օպերատորից ստանալ իր խոսակցությունների վերծանումը: Այս պահին համացանցում տեղադրված է Սուրեն Խաչատրյանին վերագրվող խոսակցությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրեն Խաչատրյանի դեմ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցված Սիլվա Համբարձումյանին ապտակելու փաստի կապակցությամբ: Սակայն նախաքննությունը մոտ մեկ ամիս անց կարճվեց, իսկ Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ զղջում է տեղի ունեցածի համար:
Գործարար Սիլվա Համբարձումյանը, ով սպառնում էր դատական այլ ատյաններ և ընդհուպ մինչև Մարդու իրավունքների դատարան դիմել, այս առնչությամբ ավելացրեց. «Ինքը մենակ զղջում է, բայց իր նկատմամբ միջոցառումներ չեն ձեռնարկվում»:









