Ագարակում բնակարանի վարձակալը 700 հազ. դրամ է գողացել տանտիրոջից

12:14 • 07.02.12

Փետրվարի 4-ին ոստիկանության Մեղրու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ագարակ քաղաքի Իսահակյան փողոցի մի բնակարանից 700.000 դրամ են գողացել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976թ. ծնված Արմինե Հ.-ն, ով հունվարի 28-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում վարձակալությամբ բնակվել էր հիշյալ բնակարանում:

Գողոնը մասամբ (100.000 դրամ) հայտնաբերված է: Կատարվում է քննություն: