Գործադուլի պատճառով Air France-ի տասնյակ թռիչքներ են հետաձգվել
Ֆրանսիական առաջատար ավիափոխադրաղ Air France ընկերությունը աշխատողների հայտարարած գործադուլի պատճառով տասնյակ թռիչքներ է հետաձգել՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը։
Երկուշաբթի օդաչուների, ուղեկցորդների, ինչպես նաև սպասարկող անձնակազմի մի շարք աշխատակիցների կողմից հայտարարված գործադուլը 4 օր կտևի։
Երեկ Air France-ին հաջողվել է իրականացնել ընկերության չվացուցակի միայն 85%-ը՝ հեռավոր և 75%-ը ՝միջին և մոտ տարածքների թռիչքները։
Ավիաընկերության ղեկավարությունն իր հաճախորդներին կոչ է անում հնարավորինս հետաձգել իրենց թռիչքները, մինչև նախանշված գործադուլի ավարտը։ Այդ կապակցությամբ ընկերությունն ավելի քան 25 հազ SMS հաղորդագրություն է ուղարկել։
Նշվում է նաև, որ գործադուլից տուժած բոլոր ուղևորներին կփոխհատուցվի ավիատոմսի ինքնարժեքը կամ անվճար տոմս կտրվի։
Տեղկացնենք, որ գործադուլի պատճառ է հանդիսացել հունվարին խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված օրինագիծը, համաձայն որի՝ գործադուլ հայտարարելու դապքում ընկերության աշխատակիցը պարիավոր է 48 ժամ առաջ գործատուին տեղեկացնել այդ մասին։









