Anonymous-ի հաքերները կշարունակեն hրապարակել Наши-ի նամակները
Հաքերները, որոնք ենթադրաբար կոտրել են ռուսական Наши-ի շարժման մամուլի քարտուղար Կրիստինա Պոտուպչիկի և Росмолодеж շարժման ղեկավար Վասիլի Յակեմենկոյի էլեկտրոնային փոստը, նոր բացահայտումներ են նախապատրաստել, և «զանազան թափթփուկներին» մերկացնելու բազմաթիվ լծակներ ունեն, հաղորդում է BBC-ի:
Հանրությանը ներկայացված նամակագրությունից մասնավորապես պարզ է դարձել, որ որոշ հայտնի բլոգերներ իրենց հրապարակումների համար կրեմլամետ կազմակերպություններից վարձատրություն են ստացել:
Դրանցից մեկը` ընտրողների լիգայի համահիմնադիր Իլյա Վառլամովն է (կեղծանունը` zyalt), ով ենթադրաբար է 2011թ. 2 հրապարակումների համար 400 հազար ռուբլի հոնորար է ստացել:
էլեկտրոնային փոստի վրա հաքերային հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Anonymous-ի ռուսական մասնաճյուղը, որի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց նպատակը ոչ թե ընդդիմությանն աջակցելն է, այլ այն, որ որևէ քաղաքական ուժի թույլ չտրվի համացանցը գրավել և այն սեփական շահի համար գործածել:









