«Ազատ դեմոկրտների» որոշ գործիչների` «Ժառանգության» ցուցակում ընդգրկվելու հարցը չի քննարկվել. Արմեն Մարտիրոսյան

13:00 • 07.02.12

Ոչ թե նախընտրական դաշինք կազմելու, այլ «Ազատ դեմոկրտների» որոշ գործիչների` «Ժառանգության» ցուցակում ընդգրկվելու հարցը «ժառանգությունն» ու «Ազատ դեմոկարտները» իրենց հանդիպումնրի ժամանակ ընդհանրապես չեն քննարկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Ես ոչ թե հնարավոր չեմ համարում, որ դա չի լինի, այլ ուղղակի նման հարց չի քննարկվել և վարչությունում չի լսվել: Առանձին հանդիպումներ եղել են և տարբեր հարցեր են քննարկվել, սակայն այդ հարցը չի քննարկվել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօրվա իր համարում «Հայկական ժամանակ» օրաթերթը վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ քննարկվում է «Ազատ դեմոկրտների» որոշ գործիչների` «Ժառանգության» ցուցակում ընդգրկվելու հարցը: Այսինքն, ըստ թերթի, ընտրություններին մասնակցելու է «Ժառանգություն» կուսակցության ցուցակը` իր անունով , որին ընդգրկվեու են «Ազատ դեմոկրատներ»: Այս պարագայում ԱԺ մտնելու համար նրանց անհրաժեշտ կլինի 5% , իսկ դաշինքի դեպքում` 7%: