«ԱրմենՏել»-ի հենասյուները գողացած քաղաքացուն հայտնաբերել են 3 տարի անց
12:17 • 07.02.12
Փետրվարի 6-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մղարթ գյուղի 46-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա 3 տարի առաջ Մղարթ գյուղի տարածքից կտրել և գողացել է «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող փայտե հենասյուները:
Կատարվում է հետաքննություն:
Placeholder









