Հայտնաբերվել է Աթաթուրքի «ամենամաքուր» տեսաերիզը (տեսանյութ)

14:45 • 07.02.12

Ամերիկայի ազգային արխիվում հայտնաբերվել է Աթաթուրքի ձայնագրությունը, որը մինչ այժմգտնվածներից ամենամաքուրն է:

Ձայնագրությունը կատարվել է 1950-53 թթ, Կորեական պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի իշխանությունները նպատակ ունեին երկրի բնակճչությանը ներկայացնել արդեն ՆԱՏՕ-ի անդամ դարձած «նոր դաշնակից երկիր» Թուրքիան:

«Հրաշալի թուրքը» անունը կրող տեսաերիզի մեջ պատմվում է Աթաթուրքի և նրա ստեղծած ժամանակակից Թուրքիայի մասին: 1958թ. նկարահանած այս տեսաերիզը DVD ֆորմատով պատկերում է Աթաթուրքին և Թուրքիայում Ամերիկայի դեսպանի հետ հանդիպումից հետո նախագահական առանձնատանը կայացած մամուլի ասուլիսը: Կադրերում Աթաթուրքը նշում է, որ թուրք ազգն իր բնույթով ժողովրդավար է և բնավ որևէ կասկած չունի , որ այդ ասպարեզում շատ բարձր նվաճումներ ունեցող Ամերիկան թուրք ազգի կողքին է:

Նշենք, որ Աթաթուրքի` մինչ այժմ ամենահաջող ձայնագրությունը կատարվել է 1927թ.-ին, որտեղ, սակայն Աթաթուրքի ձայնը շատ թույլ և կցկտուր է, իսկ տեսագրությունն առհասարակ վատն է:

«Հյուրիյեթ»-ը հայտնում է, որ ձայնագրությունը մի քանի ամիս առաջ դրվել է YouTube-ում, սակայն անտեղյակության պատճառով շատ չի դիտվել: Այն այժմ կարելի է ներբեռնել Ամերիկայի ազգային արխիվի ինտերնետային կայքէջից: