Ադրբեջանական հանցախումբը 72-ամյա մոսկվացուն 2 անգամ առևանգել է
Մոսկվայում ձերբակալվել են Ադրբեջանցիներ, որոնք առևանգել են մոսկվայաբնակ թոշակառու կնոջը: Նրանք բնակարանից զրկել են դյուրահաված տատիկին, ապա նրան առևանգել են: Երբ կինը հանցագործներից փախել է, նրան հիվանդանոց են տարել: Սակայն այնտեղ նույնպես հանգիստ չի ունեցել. Նրան այս անգամ հենց հիվանդասենյակից են առևանգել, Մոսկվայից 500կմ հեռու են տարել ու փակել են գյուղական տնակում: Այս մասին հաղորդում է Комсомольская правда-ն:
Ադրբեջանական հանցավոր խմբավորման մասնակիցներից մեկը 42-ամյա Մուստաֆա Մամեդովը չարաշահելով 72-ամյա կնոջ վստահությունը, նրան խնդրել է իրեն կացարան տրամադրել, ապա խաբեությամբ կարողացել է տիրանալ 2 սենյականոց բնակարանին: Պարզվում է, որ նույն անձը նախկինում ևս մեկ բնակարան էր յուրացրել Մոսկվայում:
2009թ. հանցագործները պարզելով, որ կինը տատիկը բնակարանում միայնակ է գրանցված, նրա հետ մտերիմ հարաբերություններ են մշակել, խլել են բնակարանն ու այն վաճառել: Տատիկին Մոսկվայում մեկ այլ բնակարան են տեղափոխել և հետո գյուղ:
Ծեր կնոջ անհայտանալու խնդրով անհանգստացել է նրա բարեկամուհին և ոստիկանություն է դիմել: Երբ ոստիկանները եկել են կնոջ բնակարան, պարզել են, որ այն սկզբում ձևակերպվել է Ադրբեջանի քաղաքացու անունով, ապա վաճառվել 3-րդ անձի: Կնոջ անհետացման փաստով որոնում է սկսվել:
2009թ. առևանգված և պատանդ պահվող կինը հիվանդացել է և նրան հսկող ադրբեջանցիներից օգնություն չստանալով, որոշել է փախուստի դիմել: Առանց գումարի, մեծ դժվարությամբ հասել է Մոսկվա և առաջին պատահած ոստիկանին է դիմել, պատմելով որ իրեն առևանգել են: Նրան ծանր վիճակում հիվանդանոց են տեղավորել:
Սակայն ադրբեջանցիները հայտնաբերել են ծեր կոջ գտնվելու վայրը և 2011թ. նրանք անմիջապես հիվանդասենյակից առևանգել են հիվանդ կնոջը: Այս անգամ նրան թաքցնելով հեռավոր խուլ գյուղում:
Տեղեկանալով կրկնակի առևանգման մասին ոստիկանները ևս մեկ գործ են հարուցել `մարդու առևանգում: Օպերատիվ տվյալներով հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մուստաֆան, ով շուտով ընդունել է իր մեղքը և բացահայտել ծեր կնոջ պահման վայրը:
Կնոջ բնակարանը վերադարձնել չի հաջողվել, այն բարեխիղճ գնորդների է վաճառվել: Ոստիկանությունը տվյալներ ունի, որ ադրբեջանական հանցախումբը ՌԴ մայրաքաղաքում մի շարք այլ նման հանցագործություններ է իրականացրել, դրանք բացահայտման փուլում են:









