Գարեջուր` պիցցայի համով

15:43 • 07.02.12

Մեծ Բրիտանիայում սկսվել է պիցցայի համով գարեջրի վաճառքը:

5 տարի առաջ ամերիկացի ամուսիններ Թոմ և Աֆին Սիրֆուրդները ԱՄՆ-ում արտոնագիր են ստացել իրենց գյուտի համար:

«Mamma Mia!» պիցցայի համով գարեջուրը մեծ հավանության է արժանացել Ամերիկայում, այժմ էլ ամուսինները ցանկանում են այն վաճառել նաև Մեծ Բրիտանիայում: Նրանք հայտարարել են, որ «սկզբում այն գարեջրի նորմալ համ ունի, հետո զգացվում է պիցցայի թեթև համը»:

Նշվում է, որ կարտադրվի նաև դասական անգլիական «fish & chips» ճաշատեսակի համով գարեջուր: