Ադրբեջանում անհայտ անձը գլխատել է 12-ամյա տղայի և դանակահարել նրա 14-ամյա քրոջը
Այսօր Ադրբեջանում ժամը 19:00-ին անհայտ անձը գողության նպատակով թափանցելով բնակարան գլխատել է 2000թ. ծնված տղային և դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա 1998թ. ծնված քրոջը, այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Գազանաբարո սպանությունը տեղի է ունեցել Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի Նարիմանովի փողոցում:
Երկու դպրոցահասակ պատանիներն էլ միջադեպի ժամանակ տանն են եղել: Երեկոյան մայրը տուն վերադառնալով տեսել է, որ երեխաներից մեկը մահացած է, իսկ մյուսը արնաքամ է լինում:
Աղջիկը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք և բժիշկների փոխանցմամբ աղջկա վիճակը գնահատվում է ծանր:
Իրավապահ մարմինների հաղորդմամբ` հիմնական վարկածով հանցագործը միայնակ է գործել:
Նշվում է, որ բնակարանը պատկանել է Ադրբեջանի զինուժի մահացած զինծառայող գնդապետ Բեյդուլայևին:









