Ճապոնիայում ռուսական նավ է խորտակվել

18:03 • 07.02.12

Ռուսական «Տանյա Կարպինսկայա» նավը խորտակվել է Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի ափերից ոչ հեռու: Անձնակազմը չի տուժել, գրում է vz.ru-ն:

Նավը խորտակվել է այն բանից հետո, երբ բախվել է Սինգապուրի «Կոտա Դուտա» բեռնատար նավի հետ:

Վերջին տվյալով` խորտակված նավի անձնակազմի բոլոր 17 անդամները Ռուսաստանի քաղաքացիներ են:

Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ` նավը խորտակվել է բախումից 30 րոպե անց:

Դեպքի պատճառները ճշտվում են: