Երևանում բժիշկը կաշառք է վերցրել հիվանդի ծնողից և բռնվել

17:23 • 07.02.12

Նարկոլոգիական կլինիկայի առաջին բաժանմունքի վարիչ Մկրտիչ Խաչատրյանը բռնվել է կաշառք վերցնելիս:
Ըստ ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության` փետրվարի 6-ին մի քաղաքացի ոստիկանություն կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն է տվել, որ իր որդուն ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» նարկոլոգիական կլինիկայում անվճար ստացիոնար բուժման նպատակով տեղավորելու համար, նշված կլինիկայի 1-ին բաժանմունքի վարիչ Մկրտիչ Խաչատրյանն իրենից պահանջել է 80.000 դրամ կաշառք:

Նույն օրը Խաչատրյանն իր աշխատասենյակում հիվանդի ծնողից 80.000 դրամ կաշառքը վերցնելուց հետո փաստով մերկացվել է: