Եգիպտոսում մուսուլմաններին արգելվում է Chevrolet-ով երթևեկել

21:25 • 07.02.12

Եգիպտոսի հոգևոր առաջնորդներից մեկը կրոնական հրովարտակ` ֆեթվա է արձակել, որը մուսուլմաններին արգելում է աշխարհի ամենահայտնի մակնիշի` Chevrolet-ի տրանսպորտային միջոցներով երթևեկել: 

Արգելքը բացատրվում է նրանով, թե Chevrolet-ի լոգոն քրիստոնեական խաչ է, այս մասին հաղորդում է Newsland-ը: Հրովարտակը եգիպտացիներին առնվազն տարօրինակ է թվացել:

Եգիպտոսում հայտնի հեռուստահաղորդավարներից մեկը եթերում ծաղրել է ֆեթվան, նշելով, որ Chevrolet-ը արդեն 100 տարի կա և միայն հիմա է նկատվել խաչի առկայությունը: Նա նաև ասել է, որ Եգիպտոսը ներկայում ավելի լուրջ խնդիրներ ունի, քան «մուսուլմաններին պղծող» հայտնի ավտոմեքենայի խնդիրը: