Costa Concordia-ի նավապետին 2697 տարվա ազատազրկում է սպառնում
Իտալիայի դատախազությունը Costa Concordia խորտակված նավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյին դատապարտել 2697 տարվա ազատազրկման միջնորդություն է ներկայացրել, գրում է The Daily Mail-ը:
Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում մեղադրող կողմը նավապետի համար 15 տարվա ազատազրկում է պահանջել անզգուշությամբ մահ պատճառելու, 10 տարվա զատազրկում` նավը խորտակելու և 8-ական տարի յուրաքանչյուր զոհված անձիի և անհայտ կորածի (ընդհանուր առմամբ 334 ուղևորի) համար:
Այժմ Սկետինոն տնային կալանքի տակ է: Միաժամանակ դատախազը միջնոդել է փոխել նավապետի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և կալանավորել նրան` պատճառաբանելով, որ նա կարող է թաքնվել արդարատաությունից կամ էլ խոչընդոտել նախաքննությանը:
Սկետինոյի պաշտպաններն էլ իրենց հերթին հայտարարել են, որ ողբերգությունից հետո նավապետը հեռացվել է պաշտոնից և մտադիր չէ միջամտել գործի քննությանը:
Դատարանը վերջնական վճիռը կհրապարակի ուրբաթ օրը:









