ՊՆ խոսնակը մեկնաբանում է Oxford Analytica-ի վերլուծությունը
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի վերաբերյալ Oxford Analytica վերլուծական կենտրոնի հրապարակումը:
«Վերլուծություններ կատարելը փորձագիտական կենտրոնների աշխատանքն է: Այլ հարց է, թե այդ վերլուծությունները ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մեզ հայտնի են վերլուծական տարբեր կենտրոնների երբեմն իրարամերժ վերլուծություններ»,- ասել է Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Oxford Analytica-ն, անդրադառնալով ՀՀ ԶՈՒ-ի թեմային, գրել էր, թե հայկական բանակում բարեփոխումների հեղինակները պարտություն են կրում:
Դավիթ Կարապետյանը նաև նշել է, որ բարեփոխումները Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովող կարևորագույն գործոն են:
«Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բարեփոխումներին, ապա կարող եմ նշել, որ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումները համակարգային նշանակություն ունեն և հանդիսանում են Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովող կարևորագույն գործոն»,- ասել է նա:









