Դեմիրճյանը չի հավատում արդար ընտրություններ անցկացնելու` վարչակարգի հավաստիացումներին

14:24 • 07.02.12

Առաջիկա ԱԺ ընտրություններին արդար ընտրություններ անցկացնելու հավաստիացումներ, կան, սակայն այդ հավաստիացումներին լուրջ վերաբերվել չի կարելի, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ազգային կոնգրես» դաշինքի մաս կազմող «Հայաստանի Ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Քանի որ այդպես էլ պատասխան չտվեցին նախորդ կեղծված ընտրություների համար և ընդհանրապես գնահատական չտրվեց (դրան)»,- ասաց նա:

Հարցին, թե ընդհանարպես ինչու են մտադիր մասնակցել այդ ընտրություններին, եթե համոզված են, որ դրանք կեղծվելու են, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ է տալու չգնալը: Պետք է գնալ, պետք է շարունակել պայքարը, իսկ այս փուլում դա ենթադրում է ԱԺ ընտրություններին մասնակցությունը»:

Ըստ նրա՝ ընտրություններին չմասնակցելը և բոյկոտելը ՀԱԿ-ի դեպքում ճանապարհ չէ: Այդուհանդերձ, Ստեփան Դեմիրճյանը, քաղաքացիներին կոչ է անում մասնակցել ընտրություններին, որպեսզի նրանց ձայները չվաճառեն: