Երկրաշարժ Հայաստանում (թարմացված)

15:47 • 07.02.12

Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության` երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով `15.19-ին Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք:

Ցնցման ուժգնությունը եղել է 2,7 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երևանում զգացվել է 3 բալ ուժգնությամբ: