Քո ընտրած ճանապարհը փակուղի է. Էրդողանը` Ասադին

19:28 • 07.02.12

Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ քննադատության է ենթարկել սիրիական իշխանություններին:

«Թուրքիան երբեք չի մոռանա Հոմսի բռնություններն ու արյունահեղությունը, և այդ հանցագործության բոլոր մեղավորները ուշ, թե շուտ պատասխան են տալու Ալլահի առաջ», - ասել է Էրդողանը ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադից Էրդողանը պահանջել է հրաժարական տալ, հայտնում է regnum-ը:

«Քո ընտրած ճանապարհը փակուղի է: Ազգիդ արյունը բավականաչափ հեղեղել ես: Ինչպե՞ս ես ապրում դրանով: Չե՞ս խղճում քո կողմից սպանված կանանց, ծերերին ու երեխաներին: Ուշքի արի և դադարեցրու արյունահեղությունը», - Ասադին դիմել է Թուրքիայի վարչապետը:

Այնուհետև իր կոչը նա շարունակել է արաբերենով, շեշտելով, որ Թուրքիան միշտ եղել է և լինելու է սիրիական ժողովրդի կողքին: