Էստոնական բանակում «ամազոնուհիներ» են ծառայում
Էստոնիայում գործում են յուրատեսակ զինվորական ստորաբաժանումներ, որտեղ միայն կանայք են ծառայում, ի դեպ` տարբեր մասնագիտութունների` ուսուցչուհիներ, քարտուղարուհիներ և այլք: Աշխատանքային օրերին նրանք գնում են աշխատանքի, իսկ ազատ ժամանակ հրաձիգներով արգելագոտի հաղթահարում:
««Ամազոնուհիները» հարկավոր են իշխանություններին արտաքին թշնամիներին դիմակայելու համար, այդ թվում` Ռուսաստանին», - գրում է L’Expresso-ն:
Էստոնուհի մարտիկների 1000 հոգանոց ջոկատը կրում է Naiskodukaitse անունը և համարվում է նախարարության շրջանակում գործող հատուկ ռազմական մոտ 20.000 մարտիկ ունեցող ստորաբաժանման մաս(սա ավելին է, քան երկրի ողջ զինված ուժերը):
L’Expresso-ի համաձայն ` «ամազոնուհիները» վստահ են, որ Եվրոպան գտնվում է նոր պատերազմի շեմին, որտեղ Էստոնիային «լավ օրեր չեն սպասվում»: Կանայք մտահոգված են, որ էստոներենով խոսողների թիվը երկրում գնալով նվազում է, չնայած որ պաշտոնապես, երկրի բնակչության միայն 10 տոկոսն է ռուսախոս:
Naiskodukaitse ջոկատի մասնակիցները գլխավոր սպառնալիքը տեսնում են «իրենց ամենավտանգավոր հարևանի` Ռուսաստանի մեջ»:
«Եթե ռուսական զորքերը կրկին մտնեն Էստոնիա, ինչը հավանական է, մեր լեզուն ու մշակույթն անվերադարձ կկորեն: Մենք չենք կարող դա թույլ տալ»,- հայտնել է աղջիկներից մեկը:









