ՌԴ-ում ամեն 10-րդ ֆուտբոլիստի առաջարկվել է պայմանավորված խաղի մասնակցել. FIFPro

22:20 • 07.02.12

Ռուսաստանում խաղացող յուրաքանչյուր 10-րդ ֆուտբոլիստի առաջարկվել է մասնակցել նախապես պայմանավորված խաղ, РИА Новости-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ֆուտբոլիստների միջազգային արհմիության մամուլի ծառայությունը (FIFPro):

FIFPro –ի կազմակերպած զանգվածային հարցմանը մասնակցել են 12 երկրներից ֆուտբոլիստներ, այդ թվում Ռուսաստանում հանդես եկող 177 մարզիկներ:

Հարցին, թե երբևէ ձեզ առաջարկվել է պայմանավորված խաղի կազմակերպմանը մասնակցել, դրական են պատասխանել 177-ից 18-ը (10,2 %), իսկ 77 ֆուտբոլիստ (43.5 %), հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանում նման խաղերի կազմակերպման մասին:

FIFPro-ն նշում է, որ հարցումը անցկացվել է արհմիության անդամ մարզիկների ուժերով և թիմերի ղեկավարությունը հաճախ տեղյակ չի եղել հարցման մասին: