Ֆրանսիայում բացվել է առաջին մուսուլմանական գերեզմանատունը
Ֆրանսիայում իսլամական համայնքի առաջնորդները ողջունել են առաջին մուսուլմանական գերեզմանատան բացումը Ստրասբուրգ քաղաքում, հաղորդում է BBC-ին:
Ֆրանսիայում առանձին կրոններ դավանողների համար գերեզմանների կառուցումն արգելվել է դեռ 1905թ ընդունված օրենքով, որով տարանջատվեցին եկեղեցին և պետությունը:
Սակայն այս նորմը չի տարածվում Ստրասբուրգի վրա, քանի որ այն համարվում է նախկին գերմանական քաղաք, ավելացնում է BBC-ն:









