ԱԺ խողովակների հիմնական մասը վթարային վիճակում է. Գագիկ Մխեյան

15:23 • 07.02.12

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանը չի տնտեսում Ազգային ժողովի ջեռուցման վրա, այս մասին Tert.am–ին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանը՝ պատասխանելով այն դժգոհությանը, որ խորհրդարանում վերջին օրերին բավական ցուրտ է:

«Ինչ՛ տնտեսման մասին է խոսքը»,- ասաց նա և ավելացրեց, որ ԱԺ վարչական շենքի ջեռուցման համակարգերը ներդրվել են 50-ական թվականներին, և դրանց մեծ մասը վթարային վիճակում է:

Մխեյանը բացատրեց, որ Ազգային ժողովի երկու վարչական շենքերի խողովակների համակցման արդյունքում դրանց բնականոն գործունեությունը խախտվել է:

«Այս հարցը գտնվում է ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում, և ամառային արձակուրդներին մենք կիրականանցնենք խողովակների վերանորոգման աշխատանքները: Ասեմ, որ պետբյուջեով դրա համար անհրաժեշտ գումարներ նախատեսված են»,- նշեց նա: